Ինչո՞ւ չի կարելի նախաճաշին շատ հաճախ եգիպտացորենի փաթիլներ ուտել 

31 մայիսի, 2022  21:20

Սննդաբան Դարիա Ռուսակովան խորհուրդ չի տալիս շաբաթական մեկ անգամից ավել եգիպտացորենի փաթիլներ ուտել, քանի որ դրանք մեծ քանակությամբ շաքար եւ այլ քաղցրացուցիչներ են պարունակում, հայտնում է URA.ru-ն։Սննդաբանի խոսքով` եգիպտացորենի փաթիլները պատրաստվում են աղացած, վերամշակված ձավարեղենից եւ տարբեր քաղցրացուցիչներից, նաեւ շաքարավազ եւ օշարակներ են ավելացվում` փաթիլների համը բարելավելու համար։ Նա նշել է, որ դրանք պետք չէ եփել, սակայն, միեւնույն ժամանակ, այդ նախաճաշերը ոչ միայն բարդ, այլեւ պարզ ածխաջրեր են պարունակում, ուստի պրոդուկտը  պետք է շատ ուշադիր ընտրել:

«Պետք է նայել փաթեթավորմանը, որպեսզի ավելորդ բաղադրիչներ չլինեն` ավելացված շաքար, օշարակ, մեղր, քանի որ մեղրն ու շաքարը պարզ ածխաջրերի քանակով գրեթե համարժեք են։ Եթե այն ​​նախաճաշին շաբաթը մեկ անգամ է, ապա ընդունելի է, բայց ամեն օր, հատկապես` մանկական սննդի մեջ, խորհուրդ չեմ»,- նշել է բժիշկը։

Մասնագետը նաեւ նշել է, որ կան առանց շաքարավազի փաթիլներ, բայց որպեսզի դրանք փաթիլների տեսք ունենան, դրանցում ալյուր եւ զանազան խտացուցիչներ են ավելացնում` խտացնելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում